Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սիրիացի փախստականների թիվը հասել է 2 միլիոնի

Սիրիացի փախստականների թիվը հասել է 2 միլիոնի
03.09.2013 | 11:15

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը հայտնել է, որ սիրիացի փախստականների թիվը հասել է 2 միլիոնի։ Վերջին կես տարվա ընթացքում փախստականների թիվը կրկնապատկվել է։ Եվս 5 միլիոն մարդ քաղաքացիական պատերազմի հետևանքով տեղափոխվել է երկրի ներսում։ Ընդհանուր առմամբ բնակչության մեկ երրորդը ստիպված է եղել լքել իր բնակարանը։
ՄԱԿ-ի փախստականների հարցով կոմիսար Անտոնիո Գուտերեսը հայտարարել է, որ շատ փախստականներ ապրում են ծանրագույն պայմաններում, սակայն նրանց անհնար է օգնություն հասցնել։ Նա ընդգծել է, որ կարևոր է թույլ չտալ հակամարտության տարածումը հարևան երկրներ, ինչը կարող է սպառնալ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։

Դիտվել է՝ 926

Մեկնաբանություններ